Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.06.2020 | 00:09

Ապաշ­խա­րու­թ­յան այս ինչ
դռ­ներ են
Բաց­վել մեր ա­ռաջ.
Դու վեր­ջին ան­գամ կան­չում ես մեզ, Տե՛ր,
Փրկ­վե­լու հա­մար։
Սա­կայն դռ­նե­րը նեղ են ան­սահ­մա­ն
Անց­նե­լու հա­մար.
Հո­գին հո­ժար է, մար­մի­նը` տկար։
Այն կող­մից լս­վող օվ­սան­նա­նե­րը
Հա­զիվ են հաս­նում ցա­վից քա­րա­ցած
մեր ա­կանջ­նե­րին,
Օգ­նի՜ր հաս­նել Քեզ, Տեր, օգ­նի՜ր չկոր­չել:


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 5577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ